Եյլի համալսարանի պատկերասրահ
Եյլի համալսարանի պատկերասրահ | |
---|---|
Տեսակ | պատկերասրահ և կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ[1] |
Տեղագրություն | Նյու Հեյվեն[1] |
Մասն է | Եյլի համալսարան[2] |
Պատկանում է | Եյլի համալսարան |
Հիմնադրվել է | 1832 |
Հիմնադիր | Ջոն Թրամբալ[3] |
Տնօրեն | John Marshall Phillips?[4], Լամոնտ Մուր[5] և Andrew Carnduff Ritchie?[6] |
Կայք | artgallery.yale.edu(անգլ.) |
Եյլի համալսարանի պատկերասրահ (անգլ.՝ Yale University Art Gallery), արևմտյան կիսագնդի ամենահին համալսարանական պատկերասրահ[7] Կոնեկտիկուտ նահանգի Նյու Հեյվեն քաղաքի Եյլի համալսարանում, որի կամպուսի մի քանի շենքերում տեղակայված են արվեստի նշանակալի և հանրագիտարանային հավաքածուներ։ Չնայած այն ընդգրկում է բոլոր մշակույթներն ու ժամանակաշրջանները, պատկերասրահում առանձնանում են վաղ շրջանի իտալական կտավները, աֆրիկյան քանդակները և ժամանակակից արվեստը։ Թանգարանը Հյուսիսային Ամերիկայի համարժեք թանգարանների ծրագրի անդամ է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահը հիմնադրվել է 1832 թվականին, երբ հայրենասեր նկարիչ Ջոն Թրամբալը Ամերիկյան հեղափոխության ավելի քան 100 գեղանկարներ նվիրել է Եյլի քոլեջին և նախագծել բնօրինակ նկարների պատկերասրահ[8]։ Համալսարանի հին կամպուսի շենքը վեր է խոյացել 1901 թվականին։ Նեոռոմանական ոճով կառույցը նախագծել է Էգերտոն Սվարթվոութը, շենքը կառուցվել է 1928 թվականին։
Պատկերասրահի գլխավոր շենքը կառուցվել է 1947-1953 թվականներին։ Այն Եյլում ճարտարապետություն դասավանդող Լուիս Կանի առաջին նախագիծն էր[9] («Կանը մեծ դեր է խաղացել Եյլի գեղարվեստական զարգացման գործում։ Եվ Եյլն էլ իր հերթին Կանի ճանապարհը հղկել է որպես ճարտարապետ»)[10]։ Չնայած պողպատե և երկաթբետոնե կառուցվածքով պատկերասրահը կարող է աչքին պարզ թվալ, այն նախագծվել է խստապահանջ ընթացքով[11]։ Կանը ու Անն Թինգը, Փենսիլվանիայի նահանգում առաջին լիցենզավորված կին ճարտարապետը[12] և Կանի անկախ պրակտիկայի աշխատակիցը, «պատրաստել են սալաքար, որը պետք է լցվեր մետաղական ձևերի մեջ՝ եռաչափ բուրգի տեսքով։ Կաղապարները հանելուց հետո մնացել է բետոնե խիտ զանգվածը՝ դրոշմված քառանկարի բացվածքով"[10]: Պատկերասրահի առաստաղը նախագծել է Թինգը, որը հիացած էր երկրաչափությամբ և տիեզերական շրջանակներով[13]։
1998 թվականին պատկերասրահում սկսվել է հիմնանորոգում և ընդլայնում։ 1953 թվականին կառուցված շենքի հիմնանորոգումն ավարտվել է 2006 թվականի դեկտեմբերին։ Ճարտարապետների պոլշեկ համագործակցության կողմից շատ տարածքներ վերադարձվեցին Կանի սկզբնական նախագծի տեսքին։ Ծրագիրն ավարտվել է 2012 թվականի դեկտեմբերի 12-ին՝ 135 միլիոն դոլար արժեքով[9][14]։ Ընդլայնված տարածքը կազմում է 6,500.9 քառ. մետր։
2011 թվականի դեկտեմբերին թանգարանը հայտարարել է շրջանավարտ Ստեֆան Սուսմանի $ 11 միլիոն արժողությամբ նվերի մասին՝ թանգարանի նորաստեղծ չորրորդ հարկում պատկերասրահներ ստեղծելու համար[15][16][17]։
2018 թվականի հուլիսին Ստեֆանի Ուիլսը դարձել է Յեյլի համալսարանի պատկերասրահի տնօրենը[18]։
Ծրագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպես Յեյլի համալսարանի մասնաճյուղ՝ պատկերասրահն առաջարկում է կրթական ծրագրեր համալսարանականների, Նյու Հեյվենի դպրոցների և լայն հասարակության համար։ Նմանատիպ ծրագրերից է 1998 թվականին հիմնադրված «Պատկերասրահի ուղեցույց» ծրագիրը, որն շրջանավարտներին ուսուցում է շրջայցեր կատարել թանգարանում[19]։
Կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Եյլի համալսարանի պատկերասրահի մուտքն անվճար է[14]։
Հավաքածու
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատկերասրահի հանրագիտարանային հավաքածուներն ընդգրկում են ավելի քան 200,000 առարկաներ՝ սկսած հնագույն ժամանակներից մինչ մեր օրեր։ Մշտական հավաքածուն ներառում է[20].
- Աֆրիկայի արվեստ - ավելի քան 1000 առարկա` փայտից, մետաղից, փղոսկրից և կերամիկայից։
- Ամերիկյան դեկորատիվ արվեստ - արծաթե, ապակե, փայտե, ճենապակե և տեքստիլ շուրջ 18,000 առարկաներ՝ շեշտադրելով գաղութային և վաղ դաշնային շրջանները։
- Ամերիկյան գեղանկարներ և քանդակներ - 2,500 գեղանկարներ, 500 քադակներ և 300 մանրանկարներ, ներառյալ Բենջամին Ուեսթի, Ջոն Սինգլտոն Կոպլիի, Ալբերտ Բիրշտադտի, Ֆրեդերիկ Էդվին Չըրչի, Թոմաս Իկինսի, Ուինսլոու Հոմերի, Ջորջ Վեսլի Բելոուսի, Ջոն Սինգեր Սարջենթի, Էդվին Օսթին Էբբիի, Արթուր Դոուվի, Էլիզաբեթ Գուդրիդջի, Էդվարդ Հոփերի կտավները, Եզեկիա Աուգուրի, Հիրամ Փաուերզի, Հորաթիո Գրինաուի, ւիլյամ Հենրի Ռայն հարթի, Չոնսի Իվերի, Ալեքսանդր Արխիպենկոյի, Ալեքսանդր Կոլդերի քանդակները։
- Անտիկ արվեստ - շուրջ 13,000 ցուցանմուշներ Մերձավոր Արևելքից, Եգիպտոսից, Հունաստանից, Էտրուրիայից և Հռոմից, որոնք թվագրվում են Նոր քարի դարի ժամանակներից մինչև վաղ Բյուզանդական կայսրության օրեր։
- Հին Ամերիկաների արվեստ - մայաների և օլմեկների պատկերներ, անոթներ և քանդակներ։
- ասիական արվեստ
- Մետաղադրամներ և մեդալներ
- Վաղ եվրոպական արվեստ
- Արդի և ժամանակակից արվեստ - ներառյալ Ջոզեֆ Ալբերս), Edgar Degas(⎘ Էդգար Դեգա), Marcel Duchamp(⎘ Մարսել Դյուշան), Ալբերտո Ջակոմետիի Ժան Մեցինգերի, Խոան Միրոյի, Պիտ Մոնդրիանի, Պաբլո Պիկասոյի,Մարկ Ռոթկոյի ևՌոյ Լիխտենշտայնի կտավներն ու քանդկաները։
- Տպագրական գործեր գծանկարներ և լուսանկարներ։
2005 թվականին թանգարանը հայտարարել է, որ ձեռք է բերել ամերիկացի ազդեցիկ լանդշաֆտային լուսանկարիչ Ռոբերտ Ադամսի 1,465 ժելատինե արծաթյա տպագրական գործերը։ 2009 թվականին Դյուք համալսարանի Նաշեր պատկերասրահի հետ համատեղ թանգարանն իր ընդարձակ հավաքածուից ներկայացրել է Պաբլո Պիկասոյի գեղանկարներն ու գծանկարները[8]։ Պիկասոյի համապատասխան նկարների կողքին Եյլի համալսարանի գրադարանից ցուցադրվել են Գերտրուդ Սթայնի ձեռագիր արխիվները[8]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
«Պարկուճ», Քվինտեն Մասեյս
-
Ջորջ Վաշինգտոնի մանրանկարը Ռոբերտ Ֆիլդ (1800)
-
«Հերոսն ու առաջնորդը», Պիտեր Պաուլ Ռուբենս
-
«Մոնտգոմերի գեներալի մահը Քվեբեկի հարձակման ժամանակ, դեկտեմբերի 31, 1775», Ջոն Թրամբալ, 1786
-
«Պարաու Պարաու» (շշնջացված բառեր), Պոլ Գոգեն, 1892
-
«Նավաշինարարները», Ջորջ Վեսլի Բելոուս, 1916
-
«Բրուքլինի կամուրջը», Ջոզեֆ Ստելլա, 1919-1920
-
«Դանակ սրողը», Կազիմիր Մալևիչ, 1912-1913
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
- ↑ https://web.archive.org/web/20240207001750/https://www.aamg-us.org/institutional-members/
- ↑ https://artgallery.yale.edu/about/architecture
- ↑ https://www.monumentsmenfoundation.org/the-heroes/the-monuments-men/phillips-cpl.-john-marshall
- ↑ https://www.monumentsmenfoundation.org/the-heroes/the-monuments-men/moore-lt.-lamont
- ↑ Monuments Men Foundation for the Preservation of Art — 2007.
- ↑ «Yale University Art Gallery – 1953». www.building.yale.edu. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 «Special Exhibit Examines Dynamic Relationship Between the Art of Pablo Picasso and Writing» (PDF). webgallery.yale.edu. Yale University Art Gallery press release. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ 9,0 9,1 Antiques Magazine, November–December 2012, 108-109.
- ↑ 10,0 10,1 Wiseman, Carter (2007). Louis I. Kahn: Beyond Time and Style (First ed.). W.W. Norton & Company.
- ↑ Tyng, Alexandrea (1984). Beginnings: Louis Kahn's Philosophy of Architecture. Canada: Wiley-Interscience.
- ↑ Schaffner, Ingrid. «Anne Tyng: Inhabiting Geometry» (PDF). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
- ↑ Marcus, George; Whitaker, William (2013). The Houses of Louis Kahn. Yale University Press.
- ↑ 14,0 14,1 Charles McGrath (December 6, 2012), A King of Art With the Midas Touch New York Times.
- ↑ «Yale University Art Gallery announces $11 million gift to name new exhibition spaces». Yale News. 2011 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ "Gallery Gift Inspired by Free Drinks," The Wall Street Journal.
- ↑ «With $11 mil donation, YUAG reopening on schedule». Yale Daily News. 2012 թ․ հունվարի 10. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ «Stephanie Wiles of Cornell named next director of the Yale Art Gallery». Yale News. 2018 թ․ մարտի 28. Վերցված է 2020 թ․ մայիսի 24-ին.
- ↑ Tom, Sullivan. «Student gallery guides help illuminate Yale's art collections». Yale Daily News. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
- ↑ 20,0 20,1 Yale Art Gallery
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Եյլի համալսարանի պատկերասրահ» հոդվածին։ |
|